Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

650.000 դոլարով առաջնագծի զինվորը ավելի ապահով կլիներ

650.000 դոլարով առաջնագծի զինվորը ավելի ապահով կլիներ
28.11.2022 | 07:38

Ամանորյա շքեղ զարդարանքի համար միայն Երևանում կառավարությունը արդեն ծախսել է 650.000 դոլար։ Ապրեն, ուրախացնում են աչքերով ու ականջներով սիրող մեր հայրենակիցներին։


Բայց բանակում զինվոր ունեցող նույն հայրենակիցները գիտե՞ն արդյոք, որ 650.000 դոլարով նույն կառավարությունը կարող էր բանակի համար միաժամանակ բոլորը միասին ձեռք բերել.
- Առաջնագծի նոր դիրքերի ժայռերը քանդող 70 հատ պերֆերատոր ու գեներատոր (հենց այդքանի կարիք ունեն մեր զինվորները, որոնք սովորական զուբիլով են ջարդում քարերը):
- Առաջնագծի առնվազն 15կմ հատված ծածկող ու թշնամու աչքից թաքցնող հատուկ քողարկիչ ցանցեր։
- Առաջնագծի համար օդ ու ջրի պես անհրաժեշտ առնվազն 100 հատ ջերմադիտակ, որոնք հնարավորություն կտան տեսնել թշնամու տեղաշարժը։
- Առնվազն 50 հատ փոքր հետախուզական ու հարձակողական աթս, որոնց շնորհիվ առաջնագծի հայ զինվորը ավելի ապահով կլինի իր դիրքում։


Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 23957

Մեկնաբանություններ